Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 187 մարդ

14:52, 22 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 187-ով՝ հասնելով 78 հազար 381-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին մեկ օրում Իրանում գրանցվել է վիրուսի 8005 նոր դեպք, նրանցից 1175-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 2 մլն 823 հազար 887 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել  2 մլն 319 հազար 746-ը: 4 հազար 945 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:


© 2009 ARMENPRESS.am