Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջեւ

14:58, 23 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների եւ քրդերի միջեւ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջադեպի հետևանքով զոհվել է 32-ամյա ադրբեջանցի, կան նաև վիրավորներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Վերջերս վրացական Դմանիսիում նույնպես զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ, որը վերածվել էր անկարգությունների։


© 2009 ARMENPRESS.am