Երևանի գրադարանները 2021 թվականին համալրվել են շուրջ 800 անուն նոր գրքերով

15:38, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գրադարանները 2021 թվականին համալրվել են նոր գրքերով՝ 20-25 անուն յուրաքանչյուր գրադարանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

«Այս տարի բյուջեով նախատեսված չէր գրադարանները համալրել գրքերով, սակայն կարևոր համարելով այդ հարցը, միջնորդություն ներկայացրինք մեր ֆինանսական վարչությանը և մի փոքր գումար հնարավոր եղավ հատկացնել այդ համալրումների համար: Երևանյան գրադարաններից ստացանք այն գրքերի ցանկը, որոնք ամենապահանջվածն են և մոտ 20-25 անուն գիրք՝ երկուական օրինակով տրվեց նրանց: Ընդհանուր առմամբ մեր մայրաքաղաքի գրադարանները համալրվել են մոտ 800 անուն գրքով»,- նշեց Մելքոմ Մելքոմյանը:

Նա շեշտեց, որ հաջորդ տարվա բյուջեում հստակ գումար կնախատեսեն գրքերի համար, քանի որ սա փոքր թիվ է:


© 2009 ARMENPRESS.am