Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1056 մարդ

12:21, 28 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1056 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov կայքը, ընդհանուր դեպքերի թիվը երկրում 341 հազար 894 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1071 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 324 հազար 426 մարդ, մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 4727:


© 2009 ARMENPRESS.am