Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից, Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է այդ պաշտոնում

19:05, 1 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև):

 


© 2009 ARMENPRESS.am