Իրանում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

21:38, 2 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել  շտապօգնության ու փրկարար ծառայության աշխատակիցները:

Թեհրանի հակաճգնաժամային կառավարման ղեկավար Մանսուր Դարաջատին հայտնել է, որ «խողովակներում առկա վառելանյութը պետք է ամբողջությամբ այրվի, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ մարել հրդեհը»:

Տեղեկություններ զոհերի մասին չկան:

Հրդեհի պատճառները չեն հստակեցվում:

 


© 2009 ARMENPRESS.am