Մեկնարկում է Հայաստանում առաջին "Social Star" ռեալիթի շոուն
20:32, 4 Հունիս, 20213. Ամենահետաքրքիրը, որ կլինի նախագծում, անձի կերպարանափոխությունն է, որին մենք քայլ առ քայլ հասնելու ենք՝ անցնելով բոլոր այն դասընթացները, որոնք նպաստում են ունենալ քո կայուն տեղը սոցիալական մեդիայում՝ որպես կայացած աստղ, և իմանալ, թե ո՞վ է դառնալու կերպարանափոխությունների պայքարի հաղթող
4. Լինել՝ համարձակ, նպատակասլաց և ամենակարևորը չվախենալ սխալվելուց, քանի որ հենց այդ սխալների միջոցով եք ձեռք բերելու այն փորձը, որը կօգնի հասնել հաղթանակին:
5. Այս նախագիծը միանշանակ կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ապացուցել, որ իրենք յուրահատուկ և տարբերվող են պատրաստ են հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ ճանաչված աստղ դառնալու համար:
6. Ամենակարևոր պայմանը նախագծի մասնակցության՝ մեծ ցանկությունն է և հստակ նպատակները՝ այսինքն, եթե մասնակիցը համոզված չի, որ իր մեծագույն նպատակն է աստղ դառնալ և դրա համար պատրաստ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, ապա այդ դեպքում մասնակցությունը դառնում է անիմաստ:
7. Մասնակիցներին ընտրելու ենք մի քանի չափորոշիչներով, որոնք իհարկե այս պահին չեմ բարձրաձայնի, բայց ուզում եմ նշել, քանի որ նախագծի ֆորմատը էապես տարբերվում է մինչ այս եթեր հեռարձակված շոուների մեծամասնությունից, հետևաբար նախընտրական փուլը ևս տարբերվելու է: Կնշեմ միայն այն փաստը, որ բացի արտաքին տվյալներից հաշվի են առնվելու մի շարք այլ չափորոշիչներ:
© 2009 ARMENPRESS.am