Արոնյանը երրորդ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում

20:52, 7 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կրկին ԱՄՆ ներկայացուցիչ էր: Այս անգամ հայ շախմատիստը մրցեց Ֆաբիաու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը:

Այս տուրից հետո էլ Արոնյանը մնում է երրորդ հորիզոնականում: Նա ունի1,5 միավոր: Առաջատարները  Կարուանան և Դիչն են:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլքՄրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո:  

 

 


© 2009 ARMENPRESS.am