Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց ձյուդոյի աշխարհի առաջնության մեկնարկում

13:36, 8 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը աշխարհի վարկանիշային առաջնության մեկնարկում պարտություն կրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում մրցեց Պելիվար Պետրուի (Մոլդովա) հետ և պարտություն կրեց: Նա այժմ  ունի 2 148 միավոր և իր քաշային կարգում վարկանիշային ցանկում 32-րդն է:  

Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:


© 2009 ARMENPRESS.am