ՀՀ ԶՈՒ զինծառայողը մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

14:54, 8 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։


© 2009 ARMENPRESS.am