Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 794 մարդ

13:26, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 794 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 353 հազար 443 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 338 հազար 318 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 22 մարդ, ընդհանուր՝ 5034:


© 2009 ARMENPRESS.am