Մշակույթի և արվեստի քոլեջի ուսանողները կներկայանան «Ժամանակի նորը քո ազգի երաժշտությունն է» համերգով

11:29, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները հունիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգան «Ժամանակի նորը քո ազգի երաժշտությունն է» խորագրով համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյանն է:

Համերգից առաջ «Առնո Բաբաջանյան» դահլիճի ճեմասրահում կցուցադրվեն քոլեջի ուսանողների բազմաժանր ստեղծագործություններ։


© 2009 ARMENPRESS.am