Քաղաքացիների առնվազն 60 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին. Փաշինյան

19:46, 16 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթը, որը գլխավորում է կուսակցության ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ քայլերթի մեկնարկը Փաշինյանը ասաց, որ կուսակցությունը ավարտել է մարզերում քարոզարշավը:

«9-օրվա քարոզարշավի արդյունքներով կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առնվազն 60 տոկոսը հունիսի 20-ին քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց խնդիրն է հունիսի 21-ին արձանագրել ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատե հեղափոխության հաղթանակը Հայաստանի Հանրապետությունում և շատ արագ անցնել կենսական օրակարգի սպասարկմանը:


© 2009 ARMENPRESS.am