Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 10 հազար 684 մարդ

14:47, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել  10 հազար 684 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մինչև օրս առողջացածների թիվը 4 մլն 861 հազար 343 է:      

Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 17 հազար 906 նոր դեպք, մահացել է 466 մարդ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում մինչև օրս գրանցվել է 5 մլն 299 հազար 215 վարակակիր:

 


© 2009 ARMENPRESS.am