«Շիրակի» ֆուտբոլիստը միացավ «Արարատին»  

12:18, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատի» երկրորդ համալրումն է ստացել ի դեմս 22-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը դեռևս նախորդ ամռանն էր պայմանագիր ստորագրել «Արարատի» հետ՝ տեղափոխվելով «Ուրարտուից»։ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանի ընթացքում Բարձրագույն խմբում խաղալու իր փորձն ավելացնելուց հետո Վարդանյանը տեղափոխվում է «Արարատ»։

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալու «Արարատի» կազմում։ Հուսով եմ՝ թիմակիցներիս հետ կկարողանանք արդարացնել ակումբի և երկրպագուների ակնկալիքները։ Ես էլ իմ կողմից ամեն ինչ կանեմ թիմին օգտակար լինելու համար։ Հավատում եմ, որ կարող ենք լավ արդյունքների հասնել,- ասել է Էրիկ Վարդանյանը։

Էրիկ Վարդանյանը «Միկա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ուրարտուի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի երեք հանդիպման։ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում։ Վարդանյանը նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։


© 2009 ARMENPRESS.am