Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ
12:29, 23 Հունիս, 2021ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է. «Այս օրը հատկապես հաճելի է նշել ձեր բազմաթիվ ձեռքբերումները ոչ միայն պետական և միջազգային ասպարեզներում, այլև գիտական ոլորտում: Դուք ականավոր գիտնական եք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր»:
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ ժամանակակից, անկախ Հայաստանի զարգացման, Եվրասիական տնտեսական միությունում բարեկամության և գործընկերության ամրապնդման գործերում:
© 2009 ARMENPRESS.am