Ռեինկարնացիա խումբը նորովի է մեկնաբանել «Սարի սիրուն յար» երգը

16:22, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեինկարնացիա ռեգի խումբը նոր մոտեցմամբ է ներկայացրել գուսան Աշոտի «Սարի սիրուն յար» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մաթևոսյանն է, արդեն համացանցում է:

Ռեինկարնացիան հիմնադրվել է 2001 թվականին: Տարիների ընթացքում խմբի ոճը և խմբի երաժիշտները փոխվել են՝ կապված խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի փորձարարական մտքերի և ապրելաոճի հետ: Խումբը բազմաթիվ համերգներով է հանդես եկել, մասնակցել է փառատոների, ելույթներ ունեցել ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ Սերբիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ -ում և շատ այլ երկրներում։

Սիրված են խմբի «Մի գդալ սեր», «Աշխարհումս իմն դուն իս», «Էլի լավ ա», «Սիրունիկ ես», «Յար արի» և մի շարք այլ երգեր:


© 2009 ARMENPRESS.am