Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

18:53, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»։


© 2009 ARMENPRESS.am