Բարսելոնայի մետրոյի կանգառներից հեռացրել են ադրբեջանական պաստառները

18:01, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի մետրոյի կանգառներից հեռացվել են ադրբեջանական պաստառները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Իսպանիայում ՀՀ դեսպանությունից՝ այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։

Գասկոնը նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք։

Ադրբեջանական հերթական սադրիչ քայլի արդյունքում Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել էին Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված էր Շուշին:

 

 


© 2009 ARMENPRESS.am