Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 754 մարդ

11:58, 26 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 754 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 362 հազար 937 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 438 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 348 հազար 705 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 5255:

 

 


© 2009 ARMENPRESS.am