«Ռեինկարնացիա» խումբը ներկայացրել է «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքն ու հոլովակը

13:42, 26 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռեինկարնացիա»-ն և Ռոլանդ Գասպարյանը հրապարակել են «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը, որի տեսահոլովակի ռեժիսորը Հրաչյա Զաքարյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Խնջույքի երգ» ստեղծագործության խոսքերի հեղինակն Արմենակ Սարգսյանն է (Սարմեն), երաժշտությունը՝ Կարո Զաքարյանի, հնչյունային ռեժիսորն Արման Ավետիսյանն է, հնչյունային ձևավորումը` Հարություն Քոթանջյանի:

Նկարիչը Մկրտիչ Շեխյանն է, օպերատորը՝ Արթուր Ղարայան, անիմացիան` «Sahakyants Animation Studio»-ի:

«Օլիմպիկոս» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: Այն ներկայացնում է հայոց հզոր թագավոր Վարազդատին, որը մասնակցում է օլիմպիական խաղերին և հաղթում:


© 2009 ARMENPRESS.am