Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը մեկնել է Ֆիլադելֆիայի միջազգային մրցաշարին

14:49, 28 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում մեկնարկել է 14-րդ Philadelphia International մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 79 շախմատիստ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը։ Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը։ Հանգստյան օրերին կայացել են մրցաշարի 1-4-րդ տուրերը։ 5 շախմատիստ վաստակել են 3,5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը։ Հակոբյանը և Անդրիասյանը վաստակել են 3-ական միավոր։
Հունիսի 28-ին կկայանան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերը։


© 2009 ARMENPRESS.am