Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել
20:41, 29 Հունիս, 2021ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ուսումնական տարին ամփոփել է համերգային ծրագրով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Միջոցառումն անցկացվել է Հայաստանի երկաթուղու թանգարանի՝ Կայարանի շենքում՝ Հարավկովկասյան երկաթուղու աջակցությամբ: Ծրագրում ընդգրկվել են հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ժողովրդական կատարումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մշակութային հետաքրքիր գաղափարը կազմակերպիչները մտադիր են շարունակական դարձնել՝ երևանյան այս գողտրիկ դահլիճն առավել հաճախ կենդանի երաժշտահնչյուններով լցնելու համար:
© 2009 ARMENPRESS.am