Փրկարարները Վարանդայի և Ջրականի շրջաններում հայտնաբերել են պատերազմի մասնակցի ևս 4 աճյուն

17:15, 3 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հուլիսի 3-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նախնական տվյալներով, նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1595 աճյուն:

 


© 2009 ARMENPRESS.am