Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Կասպից ծովի նավթային հանքերից մեկում պայթյունի մասին․ SOCAR-ը պնդում է՝ իր հանքերում վթար չի եղել

23:51, 4 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել են ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության՝ Կասպից ծովում գտնող «Ումիդ» նավթագազային հանքում պայթյունի մասին․ ընկերությունը իր հերթին հայտարարել է, որ իր հանքերից որևէ մեկում պայթյուն չի եղել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցցանցերում պայթյունի կադրեր էին հրապարակվել՝ ենթադրելով, որ պայթյունը տեղի է ունեցել ընկերության ծովային հանքերից մեկում։

 «Մեր ծովային հանքերում որևէ վթար չի եղել։ Դրանք շարունակում են աշխատել սովորական ռեժիմով»,- ասել են ընկերությունից։

Ընկերությունից նաև հայտնել են, որ իրենց նախնական ենթադրությունն այն է, որ ծովում նկատված պայթյունը ցեխային հրաբխի ժայթքման հետևանք է։


© 2009 ARMENPRESS.am