Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սևիլիայի մրցաշարի հաղթող  

12:56, 7 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը բարելավել է իր վարկանիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտվեց Սիուդադ դե Սևիլիա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 132 շախմատիստներ:

Մրցաշարում հաջող հանդես եկավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 7 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը։ Գրիգորյանը նաև 4 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։


© 2009 ARMENPRESS.am