Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին

15:42, 7 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի լրատվական ծառայությունը:

«Վստահ ենք, որ Նորին Սրբության հատուկ կենսական եռանդը, ոգու կայտառությունն ու լավատեսությունը կօգնեն արագորեն վերականգնվել հետվիրահատական շրջանում:

Արևշատ երկար տարիների ու քաջառողջության լավագույն մաղթանքներով»,- ասված է Կարեն Նազարյանի՝ Հռոմի պապին ուղղված հեռագրում:


© 2009 ARMENPRESS.am