Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 1392 մարդ

20:26, 7 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 7-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1392 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 372 հազար 685 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 531 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 356 հազար 780 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5394:


© 2009 ARMENPRESS.am