Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Serbia Open-ում  

12:08, 9 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը երկրորդն է Սերբիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ավարտվեց այս տարվա դեռևս ամենաուժեղ օփեն միջազգային մրցաշարը՝ Serbia Open միջազգայինը, որին մասնակցում էին 41 երկրների 289 շախմատիստ, այդ թվում՝ 52 գրոսմայստեր։

Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող պատանի գրոսմայստեր Նիհալ Սարինը, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ Հայաստանը ներկայացնող Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը։ Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 6,5 միավոր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։ 


© 2009 ARMENPRESS.am