Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

10:03, 13 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 12-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում Է արձանագրվել մի քանի երկրներում: Այդ Մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Downdetector-ի տվյալներով՝ հիմնականում գանգատներ են ստացվել ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից եւ Մեծ Բրիտանիայից:

Անսարքությունների մասին հայտնած օգտատերերի 45 տոկոսը բարդություններ նշում ստորիսի տեսակապում, 33 տոկոսը գանգատվում Է նորությունների ժապավենի բեռնման խնդիրներից եւ եւս 19 տոկոսը դժվարությունների Է հանդիպում՝ փորձելով մտնել օգտահաշիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am