Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է իր աշխատանքը

13:21, 13 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է իր աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ:

«Հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,-տեղեկացնում է դեսպանությունը:


© 2009 ARMENPRESS.am