Գերմանիայի արևմուտքում հեղեղումները 133 մարդու կյանք են խլել

10:52, 17 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արևմտյան շրջաններում ավերիչ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է գերմանական ոստիկանությունը:

Անհետ կորածների թիվը շուրջ 1300 է, նրանց որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ:

Հեղեղման հետևանքով մեծ թվով բնակելի տներ փլուզվել են, տասնյակ տներ փլուզվելու վտանգի առաջ են կանգնած: Մի շարք շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Շուրջ 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Որոշ հատվածներում խափանվել է ջրամատակարարումը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը երկրի արևմտյան հատվածում ռազմական աղետի ռեժիմ է մտցրել:


© 2009 ARMENPRESS.am