Covid-19-ի դեմ մինչև օրս կատարվել է 131 հազար 80 պատվաստում  

10:33, 19 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հուլիսի 18-ի դրությամբ կատարվել է 131 080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94 560, երկրորդ դեղաչափ` 36 520։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Նախարարությունից հիշեցրել են, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:


© 2009 ARMENPRESS.am