Հաստատվել են COVID-19-ի 92 նոր դեպքեր, առողջացել՝ 96 վարակված

11:21, 19 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպքեր, առողջացել 96 քաղաքացի, արձանագրվել են մահվան  3 նոր դեպքեր: Մեկ օրում կատարվել է  3 554 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը 1 մլն 271 հազար 171 է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4 569-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 414 բուժառու:


© 2009 ARMENPRESS.am