Ադրբեջանը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում իրենց զինծառայողի վիրավորվելու մասին

10:12, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` գնդակոծության հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Բադալի Ռամալ Բահլուլօղլուն ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Վիրավորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, նրան տեղափոխել են բժշկական հաստատություն:


© 2009 ARMENPRESS.am