Հաստատվել են COVID-19-ի 220 նոր դեպքեր, առողջացել է 56 մարդ  

11:12, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք, առողջացել է 56 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4 875 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1 282 345-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585-ն` առողջացած, 4 573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 665 բուժառու:

 


© 2009 ARMENPRESS.am