Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 2415 մարդ

19:19, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2415 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 393 հազար 360 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 943 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 381 հազար 73 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 5618:

 


© 2009 ARMENPRESS.am