Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում 2 ադրբեջանցի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ականի պայթյունից  

11:12, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողութփյան տակ անցած տարածքում շինարարական ընկերության ադրբեջանցի երկու աշխատակից վիրավորվել են ականի պայթյունից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Թահիր Մահմուդովի եւ Յասին Մեհրալիեւի ոտքերի տակ պայթել է հակահետևակային ականը, և նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


© 2009 ARMENPRESS.am