Մեկ տարով երկարաձգվել է Էդուարդ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը

12:35, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում երկարաձգելու մասին որոշում է ստորագրել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը`
1. Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնում երկարաձգել 1 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 28-ը»,- նշված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am