Լիբանանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել վարչապետի պաշտոնում Միկատիի թեկնածությունը

19:28, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի պատգամավորները, խորհրդակցելով երկրի նախագահ Միշել Աունի հետ,  հավանության են արժանացրել վարչապետի պաշտոնում Նաջիբ Միկատիի թեկնածությունը:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 26-ին հաղորդել է Al Jazeera-ն, որի տվյալներով՝ Միկատիին աջակցել է ավելի քան 70 պատգամավոր՝ ապահովելով ձայների մեծամասնությունը:

Ավելի ուշ Լիբանանի նախագահը Միկատիի՝ վարչապետի պաշտոնում նշանակման հրամանագիր է ստորագրել՝ նրան հանձնարարելով ձևավորել հանրապետության նոր կառավարությունը:

Միկատիի թեկնածությունն արժանացել է իշխանության օրենսդիր մարմնի 72 անդամի աջակցությանը: Դեմ է եղել 42 պատգամավոր:


© 2009 ARMENPRESS.am