Biocad-ը Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտման թույլտվություն է ստացել
20:39, 26 Հուլիս, 2021ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Biocad ընկերությանը թույլատրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ անցկացնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կլինիկական հետազոտության նպատակն է գնահատել պատվաստանյութի անվտանգությունն ու իմունոգենությունը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման համար:
Թեստերը կանցնեն երկու բժշկական կազմակերպությունների բազայի հիման վրա, պատվաստանյութը կուսումնասիրեն 360 հիվանդի վրա:
© 2009 ARMENPRESS.am