ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում

21:55, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 26-ի հրամանագրերով Հայաստանի դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ նախագահը
Հրաչյա Փոլադյանին նշանակել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե), Ռուբեն Խարազյանին՝ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ), Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա), Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին, համատեղության կարգով, Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):


© 2009 ARMENPRESS.am