Հաստատվել է COVID-19-ի 280 նոր դեպք, առողջացել՝ 99 հիվանդ

11:25, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 280 նոր դեպք, առողջացել է 99 քաղաքացի: Մահվան դեպք չի գրանցվել: Մեկ օրում կատարվել է 6 932 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1  322 177-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 370 դեպք, որոնցից 219 279-ն առողջացման, 4 597-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4 279 բուժառու: 


© 2009 ARMENPRESS.am