Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 3141 մարդ
20:20, 28 Հուլիս, 2021ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3141 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 410 հազար 830 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1509 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5751 է:
© 2009 ARMENPRESS.am