«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար կառավարությունը հատկացրեց 36,82 մլն դրամ

12:30, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 36,82 մլն դրամ տրամադրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին միջոցները կփոխանցի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակն է հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման նպատակով կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:


© 2009 ARMENPRESS.am