Ջրականի շրջանում աճյունների որոնման աշխատանքներ են իրականացվում

14:03, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում փրկարարական մեկ ջոկատով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1618 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: 


© 2009 ARMENPRESS.am