Իրանը Ճապոնիայից ստացել է AstraZeneca-ի երրորդ խմբաքանակը

11:56, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի երրորդ խմբաքանակն Իրան է ժամանել հուլիսի 30-ի գիշերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Իրանի մաքսային վարչության փոխնախագահ Մեհրդադ Ջամալին:

Իրանը ստացել է COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի 752 հազար 940 դեղաչափ: Մինչ այժմ Իրանը Ճապոնիայից ստացել է AstraZeneca պատվաստանյութի 2 մլն  11 հազար 810 դեղաչափ:

Հուլիսի 29-ին Թեհրան էր ժամանել նաև ռուսական արտադրության Sputnik V պատվաստանյութի տասներորդ խմբաքանակը:


© 2009 ARMENPRESS.am