Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների պատճառով

17:05, 1 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու ՝ Ադրբեջանի մասին արտահայտությունների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը ՌԼԴԿ ղեկավարի՝ ադրբեջանական պետականության և երկրի ղեկավարության մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա» ռադիոյի հուլիսի 30-ի հաղորդման ժամանակ հնչեցրած խոսքերի մասին է:


© 2009 ARMENPRESS.am