Սևծովյան ավազանի գործառնական ծրագրի շրջանակներում գործողություներ են իրականացվում Դեբեդ գետի ավազանում

13:35, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ Տավուշի մարզի «Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ԵՄ INTERREG IV «Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագիր 2014-2020» շրջանակներում իրականացվում է «Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մոնիտորինգի և վերահսկման համատեղ նորարարական գործիքներ ու բնահեն գործելակերպեր (BSB963)» “Protect-Streams-4-Sea” հապավմամբ՝ 4 գործընկեր երկրների համապատասխան կազմակերպությունների մասնակցությամբ։

Հայաստանում ծրագրի գործողություններն իրականացվում են Դեբեդ գետի ավազանում։

Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտակա Դպրոցական անտառպետության դաշտային ուսուցողական կենտրոնում ս/թ հուլիսի 27-29–ը տեղի ունեցած  իրազեկման միջոցառմանը մասնակցել են Կողբ խոշորացված համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը և աշխատակիցներ, Դպրոցական անտառպետության  կազմում ընդգրկված անդամները, նաև Դեբեդ գետի հարակից բնակավայրերից, ինչպես նաև ծրագրի համապատասխան մասնագետներ, ընդհանուր 70 մասնակից։

 Միջոցառման օրերին իրականացվել են բնապահպանական թեմաներով  զեկուցումներ և մրցութային հանձնարարականներ, նկարչական մրցույթ, անտառում կողմնորոշման մրցույթ, երեկոները խարույկի շուրջ գեղարվեստական միջոցառումներ, իսկ վերջին օրը մոտակա գետի և ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ։ Մրցույթների հաղթողները խրախուսվել են։

 


© 2009 ARMENPRESS.am