Հենանի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 302-ի

14:10, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հաբսել Է 302-ի, 50 մարդ անհայտ կորել Է: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունը տեղեկացրել Էր 99 զոհերի մասին:

Հուլիսի 16-ին Հենանի նահանգում մոլեգնել են տեղատարափ անձրեւներ, որոնք հարուցել են հորդացումներ եւ հեղեղումներ: Հուլիսի 29-ին տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ տարերային աղետից տուժել Է նահանգի գրգեթե 14 միլիոն բնակիչ: Ջրի հոսքերը իրենց տակ են առել ավելի քան 1 միլիոն հեկտար գյուղատնտեսական հանդակներ, ինչպես նաեւ քանդել կամ վնասել են 840 հազար բնակելի շենքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am